Տպել
13.11.2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին՝ Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ:

«Ձերդ գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացա Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ մարդկանց մահվան եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ դարձավ:

Խստորեն դատապարտելով բարբարոսական ահաբեկչական գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


13.11.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 16-19-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախա...

13.11.2015
2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 13-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Խորհրդարանն ընդունել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման հատու...

13.11.2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, վավերացրել են նախորդ օրը քննարկված համաձայնագրերը: Սպառե...