Տպել
13.11.2015
2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 13-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Խորհրդարանն ընդունել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարության նախաձեռնությամբ փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ, իսկ պատգամավորների կողմից դիտողություններ եւ առաջարկներ չեն եղել:

Արմեն Եղիազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, իսկ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Այնուհետեւ պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:



13.11.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 16-19-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախա...

13.11.2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին՝ Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ:«Ձերդ գերազանցություն, Խոր վշտով տեղեկացա Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ մարդկանց...

13.11.2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, վավերացրել են նախորդ օրը քննարկված համաձայնագրերը: Սպառե...