National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.11.2015
Գալուստ Սահակյանը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորել է ՏԻՄ-երի ներկայացուցիչներին
1 / 1

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

Այս օրը պետական տոնացույցում ընդգրկելը նշանակում է տեղական ինքնակառավարման տեղի ու դերի կարեւորում երկրի տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում: Այն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես պետական ու հասարակական կարեւոր ինստիտուտի գործունեության գնահատումն է:

ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության ու Սահմանադրության առաջին փորձաքարերից ու հիմնասյուներից մեկն է: Արդեն շուրջ 20 տարի այն իշխանության ձայնն է քաղաքացու մոտ եւ քաղաքացու, համայնքի ձայնը՝ իշխանության մոտ: Համայնքները, որոնք մեր խորհրդանշական փոքր հայրենիքներն են, ամբողջացնում են մեր մեկ մեծ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, իսկ տեղական իշխանություններն ունեն փոքր հայրենիքների զարգացումն ապահովելու պատվաբեր առաքելություն՝ որպես մեծ հայրենիքի հավաքական հզորության գրավական:

Տեղական իշխանությունը ժողովրդին ամենամոտ գտնվող իշխանությունն է, որի գլխավոր կապիտալը մարդկանց վստահությունն է: Վերջինս հզոր եւ, միաժամանակ, չափազանց զգայուն ու նուրբ գործիք է, որի միջոցով միայն կարելի է հասնել հաջողությունների: Հենց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով են քաղաքացիները իրացնում իրենց ամենօրյա կյանքի որակը որոշող խնդիրների լուծմանը մասնակցելու, համայնքի շահերը պաշտպանելու ձայնի իրավունքը: Եւ որքան փոխվստահելի են համայնքի բնակիչ-տեղական ինքնակառավարման մարմին հարաբերությունները, այնքան տեսանելի են ձեռքբերումները, այնքան մեծ է երկրի ներուժը, այնքան մեծ է վստահությունը ընդհանրապես պետական իշխանության հանդեպ:

Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը հնարավորություն կտան հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, ունենալ ավելի հարմարավետ ու բարգավաճ համայնքներ եւ ավելի զարգացած ու ավելի բարեկեցիկ երկիր:

Մաղթում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ առողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ ձեր աշխատանքում՝ ի շահ յուրաքանչյուր համայնքի եւ ի շահ մեր միասնական պետության»:


10.11.2015
Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 10-ին հրավիր...

10.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. նոյեմբերի 8-11-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղվել են Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը (նոյեմբերի 8-...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am