National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.11.2015
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 11

Նոյեմբերի 6-ին Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին նախատեսվել է հատկացնել 86մլրդ 125մլն դրամ: Պարոն Սաֆարյանը նշել է, որ հատկացված գումարը 2015 թվականի համեմատ ավելի է 1մլրդ 807 մլն դրամով:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` 2016թ.-ին եւս առողջապահության բնագավառում շարունակվելու են առողջության առաջնային պահպանման ոլորտի բարելավումը եւ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է 2015-2017թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել զանգվածային սկրինինգներ? ուղղված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ վերահսկմանը, ինչպես նաեւ մահացության նվազեցմանը:

Արմեն Մուրադյանի դիտարկմամբ` 2015 թվականի հունվարի 1-ից արդեն ներդրվել եւ հաջողությամբ իրականացվում է սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը, որի նպատակն է վաղ շրջանում հայտնաբերել առավել տարածված եւ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները եւ կանխարգելել դրանց հետագա զարգացումը, որը 2016 թվականին եւս շարունակվելու է: Արդեն իսկ 56 հազար շահառու անցել է պարտադիր կանխարգելիչ քննություն:

39.8 մլրդ դրամ, նախարարի խոսքով, հատկացվելու է հիվանդանոցային ծառայություններին: Ընթացիկ տարվա համեմատ այն ավելի է 1.2 մլրդ դրամով, որը նախատեսվում է ուղղել 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված 2016 թվականի ծախսերի ավելացմանը: Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում իրականացվող մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջին արժեքը նախատեսվում է 14,670 դրամ` 2015 թվականի չափով:

2016 թվականին նախատեսվում է փոխել բյուջեի հիվանդանոցային ծառայությունների ծրագրային կառուցվածքը: Առաջարկվում է ներդնել սրտի վիրահատության ծառայությունների նոր ծրագիր, որում կհամախմբվեն հիվանդանոցային 5 ծրագրում իրականացվող սրտի վիրահատությունները: Կհամախմբվեն «Սրտի անհետաձգելի վիրահատություններ», «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ», «Զինծառայողների, ինչպես նաեւ փրկարար ծառայողներին նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ», «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերը: Արմեն Մուրադյանի խոսքով` համախմբումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականի հունվարի 1-ից «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագիրը գործել է հաջողությամբ եւ հնարավոր է եղել ապահովել հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը: 2016 թվականին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 3,1 մլրդ դրամ, որը 419,7 մլն դրամով ավելի է 2015 թվականի միջոցներից:

2016թ. նախատեսվում է շարունակել անմիջապես արտադրողից դեղերի ձեռքբերումը, որի արդյունքում կբարձրանա դեղերով ապահովվածության մակարդակը եւ ծախսերի արդյունավետությունը:

Հանրային առողջապահական ծառայություններ խմբի հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են 168,5 մլն դրամով կամ 3,1%-ով:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ կավարտվեն 2015 թվականին մեկնարկած Լանջազատի, Ուռուտի, Մխչյանի, Շատինի եւ Բյուրականի ամբուլատորիաների կառուցման աշխատանքները, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ, արյունաբանական կենտրոնում կհիմնադրվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք եւ ցողունային բջիջների լաբորատորիա:

Կմեկնարկեն նաեւ ՈՒԳՀԿ ճառագայթային բուժման կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները: Մարզային բժշկական կենտրոնների արդիականացման շրջանակում կավարտվեն Արարատի մարզի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո նախատեսվում է սկսել շինարարությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, իսկ ոլորտների ղեկավարները՝ 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ 2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը կազմում են 131,939.4 մլն դրամ: Ծախսերը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել են 6,423.5 մլն դրամով կամ 5.1 տոկոսով: Ըստ նախարարի՝ կրթության ոլորտում բովանդակային ծախսերն ավելացել են, ավելացել է նաեւ հանրակրթական եւ ներառական դպրոցներում սովորողների թիվը: Կրթության եւ գիտության ոլորտի ծրագրերից նա առանձնացրել է կրթության գերազանցության ազգային ծրագիրը, հայրենասիրական դաստիարակության հայեցակարգը եւ «Հորիզոն 2020» ծրագիրը:

Արմեն Աշոտյանը գոհունակությամբ նշել է, որ 2500 անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարները 50 –ից 100 տոկոսի չափով զեղչվել են:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2016 թվականի բյուջեն ավելացել է 84 մլն դրամով, ինչը պայմանավորված է 2 տարին մեկ անգամ անցկացվող «Իմ Հայաստան» փառատոնի աշխատանքային ծախսերով: Նախարարն առանձնացրել է նաեւ Հայաստանում սիրիահայերի եւ իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, անդրադարձել ֆինանսական ծախսերին:

Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառների ծրագրերի ֆինանսավորման նպատակով 2016 թ. պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26,238.5 մլն դրամ, որը 2015 թվականի համեմատ նվազել է 2 մլն դրամով, ինչը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտով:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ 2016 թվականը լինելու է կինոարվեստի եւ կերպարվեստի տարի: Նա հավելել է նաեւ, որ 2016 թվականին նախատեսվում է վերաբացել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի եւ թվայնացնել մի շարք գրքեր:

Համատեղ նիստի ավարտին ոլորտների մյուս պատասխանատուները? ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը եւ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը եւս ներկայացրել են ոլորտների ծրագրերը, ֆինանսական ցուցանիշները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:


06.11.2015
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ...

06.11.2015
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած ...

06.11.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ
Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Կողմերը քննարկել են միջխորհր...

06.11.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Վիշեգրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաս...

06.11.2015
Նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am