Տպել
06.11.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ

Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում:

Երկուստեք կարեւորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության սերտացումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված էր:

ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Բելառուս պաշտոնական այց կատարելու հրավերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ դատապարտելով դրանց ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Անդրեյչենկոյին Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրման հարցում օժանդակելու համար:

ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացնել Երեւանում գալիք տարվա գարնանը:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...