National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.11.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային:

Ողջունելով կարդինալ Դոմինիկ Դուկային Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Լավատեղյակ եմ Ձեր ծավալած գործունեությանը, որով նպաստում եք քրիստոնեական հավատքի, հոգեւոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաեւ աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատմանը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորում ենք եկեղեցիների փոխգործակցությունը»:

ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել կարդինալին՝ հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի, ինչպես նաեւ այն ջանքերի համար, որոնց շնորհիվ Պրահայի կենտրոնում տեղադրվեց հայկական առաջին խաչքարը, որի օրհնության կարգին մասնակցել է նաեւ կարդինալը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. նրա ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

ՀՀ ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի շուրջ եւ նշել, որ այս տարածաշրջանի երկրները, որտեղ դարեր շարունակ քրիստոնյաներ են ապրել, այսօր գտնվում են ճգնաժամի մեջ:

Գալուստ Սահակյանը Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը, Նախիջեւանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերումը համարել է Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունը եւ որակել որպես մշակութային ցեղասպանություն:

Անդրադառնալով կարդինալ Դոմինիկ Դուկայի մասնակցությանը ապրիլքսանչորսյան միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած պաշտոնյաների ներկայությունը համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունն է:

Ամփոփելով իր խոսքը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ մեր տարածաշրջանը կապրի խաղաղության մեջ, համամարդկային արժեքները որոշիչ կլինեն միջպետական հարաբերություններում, եւ մեր ժողովուրդները պատերազմելու փոխարեն տներ, այգիներ եւ եկեղեցին կկառուցեն:

Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ Դուկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ ժողովրդի եւ հայոց եկեղեցու հետ փոխհարաբերությունները պիտի վերադարձնել առաքելական ժամանակաշրջան եւ համագործակցել որպես քրիստոնյա ժողովուրդներ: Կարդինալը կարեւորել է իր այցելությունը աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի խորհրդարան: Անդրադառնալով հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը՝ կարդինալ Դուկան նշել է, որ Դոմինիկյան վանքերում նույնպես շատ կան հայ արվեստագետների հրաշալի ստեղծագործություններ, որոնք պետք է ցուցադրվեն աշխարհին:

Խոսելով բազմազգ եւ մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Պրահայի մասին՝ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը փաստել է, որ հենց Պրահայի բնակիչ Ֆրանց Վերֆելն է առաջիններից մեկը բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը:


05.11.2015
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` ՀՀ Մարդու իրավու...

05.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 5-6-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: Սեւծովյան տնտեսական համագործակցության ...

05.11.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Վիկտոր Գումինսկիի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ ԱԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկիի հետ: Երկուստեք գոհունակությամբ...

05.11.2015
Տեղեկատվություն
Նոյեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության՝ ազգային մոդել չորսօրյա համաժողովի պաշտոնական բացումը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Համաժողովը նվիրված է Մ...

05.11.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 2 նոյեմբերի 2015թ., ժ. 10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am