National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.11.2015
Հայտարարություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (թվով չորս)

Թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներ

Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տնտեսության կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակայնության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն եւ տիրապետում է հայերենին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետեւյալ փաստաթղթերը`

* Դիմում` համաձայն սահմանված ձեւի

* Անձնագրի պատճենը

* Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը

* Ինքնակենսագրություն (մանրամասն)

* Աշխատանքային գրքույկի պատճենը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված (վավերացված) տեղեկանք աշխատանքային գործունեության մասին

* Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)

* 2 լուսանկար` 3x4

* Երկու երաշխավորագիր` զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաեւ Հանրային խորհուրդը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18 նոյեմբերի 2015թ.: Մրցույթը կանցկացվի 2015թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 1200 -ին Ազգային ժողովի շենքում` Երեւան, Մ.Բաղրամյան 19 հասցեում:

Թեստավորման համար անհրաժեշտ հարցաշարերը կցվում են :

Անհրաժեշտության դեպքում հարցաշարերը կարող են տրամադրվել նաեւ թղթային կրիչով:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի 13 հոկտեմբերի 2009 թվականի ՆՈ-006-Ն որոշումը հրապարակված է «Հայաստանի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում» 16 հոկտեմբերի 2009թ. թիվ 52:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ք. Երեւան, Մ. Բաղրամյան 19, հեռ. (011) 513-460:


04.11.2015
Շարունակվել են 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները
Նոյեմբերի 4-ին ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական ցուցանիշն...

04.11.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են համաձայնագրեր
Նոյեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել են մի շարք համաձայնագրեր: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված ...

04.11.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am