National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.11.2015
Շարունակվել են 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 3-ին քննարկվել են «ՀՀ 2016թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ 2016թ-ի պետական բյուջեի նախագծով իշխանության ճյուղերի պահպանման ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 91 մլրդ 719 մլն դրամ, որը 688 մլն դրամով գերազանցում է 2015թ-ի մակարդակը: Ավելացված ծախսերից 109 մլն դրամը հատկացվելու է աշխատավարձի բնականոն աճի բարձրացմանն ուղղված միջոցներին եւ հաստիքների ավելացմանը:

Պարոն Սաֆարյանը նշել է, որ ավելացված ծախսերը ներառում են նաեւ ծառայողական ավտոմեքենաները. այս տարի կառավարությունը ձեռք է բերել 4 նոր ավտոմեքենա: Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգում ավտոմեքենաների ընդհանուր թիվը հասել է 1072-ի:

324 մլն դրամով ավելացել են նաեւ էներգակիր ծառայություններին ուղղված միջոցները, ինչը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է 2016թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված որոշ ֆինանսական ցուցանիշներ: Ըստ այդմ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի բյուջեն ծրագրված է 4 մլրդ 558 մլն 321 հազար դրամ` ինչն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 22 մլն 430 հազար դրամով:

Պարոն Սարգսյանը նշել է, որ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի համար 2015թ-ի համեմատությամբ 2016թ-ին նախատեսվել է 17 մլն դրամով ավելի գումար: Այն կապված է ՊՈԱԿ-ի՝ նոր մասնաշենք տեղափոխվելու եւ կոմունալ ծախսերի հետ:

Հետբուհական եւ մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթակաթոշակ ծրագրով ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ին տրամադրվող գումարը նախորդ տարվա համեմատությամբ 2016 թվականին կավելանա է 1 մլն 800 հազար դրամով՝ կազմելով 164 մլն 50 հազար դրամ: Այն պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Խոսելով ոչ ֆինանասական ցուցանիշների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ 2016թ-ին նախատեսվում է իրականացնել ՀՀ օրենքների նախագծերի 496 մասնագիտական փորձաքննություն, 219 լեզվա-ոճական փորձաքննություն, ՀՀ միջազգային պայմանագրերի շուրջ 210 մասնագիտական փորձաքննություն եւ տեղեկանքների ներկայացում:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Նախագահի այցերի, արտերկրից ժամանող պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստումը, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի՝ մարզեր կատարած այցելությունների կազմակերպումը եւս մեծածավալ եւ պատասխանատու աշխատանք է պահանջում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ 2016թ-ի պետական բյուջեի նախագծով խորհրդարանի գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերն ու եկամուտները կկազմեն 4 մլրդ 653 մլն 833 հազար դրամ:

ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում ծրագրով նախատեսվել է հատկացնել 4 մլրդ 407 մլն դրամ, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 90 մլն, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ ծրագրով՝ 155 մլն եւ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով՝ 1 մլն 272 հազար դրամ:

Պարոն Թովմասյանը նշել է, որ 2016թ-ի պետական բյուջեն վերոնշյալ 4 ծրագրերի գծով 2015թ-ի համեմատությամբ ավելացել է 106 մլն 161 հազար դրամով. 822 հազար դրամ ավելացել է միջազգային կազմակերպություններին անդամակցության ծրագրով, 43 հազար դրամ ավելացել է կապի եւ էլեկտրաէներգիայի գծով, իսկ 34 մլն դրամ ավելացել է պետական պաշտոն զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձի բնականոն աճի համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ մի քանի խնդիրների: Նրա խոսքով՝ խորհրդարանում շահագործվում են այնպիսի համակարգիչներ, որոնք արդեն ենթակա են փոխարինման: Դրա համար անհրաժեշտ է 70 մլն դրամ: 20 մլն դրամ էլ անհրաժեշտ է ԱԺ տարածքում տեղակայված, սակայն համապատասխան ծառայության կողմից շահագործվող Պետական պահպանության գումարտակի զորանոցի վերանորոգման աշխատանքների համար: Եվ որպեսզի այս եւ նմանատիպ մի քանի խնդիրներ լուծում ստանան, պարոն Թովմասյանն առաջարկել է 2016 բյուջեում լրացուցիչ հատկացնել 300 մլն դրամ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ կառավարության աշխատակազմի տարբեր վարչությունների միջոցով անմիջականորեն մատուցվող ծառայությունները եւ այլ քաղաքական միջոցառումները, որոնց գծով եւս կան կատարողականներ ու չափորոշիչներ, նշված են 2016թ-ի բյուջեի նախագծում: Այնուամենայնիվ՝ պարոն Հարությունյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեի նախագիծը շատ չի տարբերվում նախորդ տարիների թվային ցուցանիշներից: Այստեղ եւս գումարի զգալի մասը հատկացվում է աշխատավարձերին, էներգետիկ ծառայությունների վարձավճարներին, գործուղումներին եւ այլն:

Մյուս ոլորտների պատասխանատուները եւս նշել են, որ 2016թ-ին բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսական ծախսերի եւ եկամուտների մեծ մասը հատկացվելու է աշխատավարձերի բնականոն աճին եւ էլեկտրաէներգիայի վարձավճարին: Նրանք տեղեկացրել են, որ ընթացիկ տարվա համեմատությամբ` եկող տարվա ծախսերն ավելանում են գրեթե միայն այդ պատճառով:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը եւ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել 2016 թվականին համայնքներին տրվելիք ֆինանսական հատկացումները, իսկ մարզպետներն ու նրանց տեղակալները, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել են նախատեսված ծրագրերն ու ֆինանսական միջոցները:

Մասնավորապես, Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին հանրապետության 910 համայնքների ծախսերի համար նախատեսված գումարները՝ դոտացիաներն ու սուբվենցիաները, հաշվարկված են եւ կհատկացվեն ընթացիկ տարվա չափով: Հատկացումների որոշակի շեղումները պայմանավորված են աշխատավարձերի աճով եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: Այսպես, 2016 թվականին հանրապետության համայնքներին ուղղված ֆինանսական հատկացումներն ընթացիկ տարվա հատկացումներից ավելի կլինեն 55,5 մլն դրամով: Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ՝ հաջորդ տարի հանրապետության համայնքներին կտրվի 47,1 մլրդ դրամ դոտացիա, ինչը 1 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Գործող օրենքի համաձայն՝ հանրապետության 910 համայնքից 88-ը, որոնց բնակիչների թիվը չի գերազանցում 300-ը, կստանան ամրագրված՝ 3,5 մլն դրամ, մյուս համայնքները կստանան մոտավորապես այնքան գումար, որքան 2015 թվականին:

Արմավիրի մարզին նախատեսված է հատկացնել 505,9 մլն դրամ, Վայոց ձորի մարզին՝ 2 մլրդ 463 մլն դրամ, 5 մլրդ 484 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի մարզին, Արարատի մարզին կհատկացվի 11 մլրդ 926 մլն դրամ: Գեղարքունիքի մարզում ծրագրերը կիրականացվեն՝ օգտագործելով հատկացվելիք 7 մլրդ 694 մլն դրամը, իսկ Լոռու մարզին կհատկացվի 11 մլրդ 964 մլն դրամ: Շիրակի մարզը կստանա 8 մլրդ 268 մլն դրամ: Կոտայքի մարզին կհատկացվի 521 մլն 580 հազար դրամ: Սյունիքի մարզում ծրագրերը կիրականացվեն՝ օգտագործելով 526 մլն 837 հազար դրամ: Տավուշի մարզին նախատեսված է հատկացնել 5 մլրդ 122 մլն դրամ:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ Երեւանին, նախատեսված ծրագրերի եւ պատվիրակված լիազորությունների իրականացման համար ընդհանուր առմամբ նախատեսված է հատկացնել 57 մլրդ 716 մլն 322 հազար դրամ, ինչը 7 մլրդ դրամով ավելի է այս տարվա ցուցանիշից:


03.11.2015
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի եւ դրա հետեւանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին: Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորն...

03.11.2015
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Եռաբլուր
Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Նշենք, որ այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գոր...

03.11.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դր...

03.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. նոյեմբերի 1-3-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am