Տպել
02.11.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչք իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչք իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:

Մենք կիսում ենք Ձեր վիշտը եւ մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն եւ տոկունություն»:


02.11.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչք...

02.11.2015
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
Խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին սկսել է «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Ն...