Տպել
29.10.2015
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
1 / 5

Հոկտեմբերի 29-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի» սաները:

Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին, հանգամանալի ներկայացրել է ՀՀ կառավարման համակարգը, օրենսդիր մարմնի գործունեությունը եւ լիազորությունները:

Նա նաեւ ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը, մանրամասն անդրադարձել սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա եւ հանրության շրջանում լայնորեն քննարկվող որոշ դրույթների:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է կիրթ եւ բանիմաց երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում: ԱԺ փոխնախագահն աշակերտներին հորդորել է շատ կարդալ, լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ եւ լինել լավ մասնագետ:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Հերմինե Նաղդալյանի հետ:


29.10.2015
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնականացման քարտերին վերաբերող օրենքի նախագիծը
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ նիստին հետեւող Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի» սաներին: ԱԺ...

29.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում 2015 թ. հոկտեմբերի 26-29-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: ...