Տպել
28.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ այցելուները շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով ներկաներին, խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության մասին` կարեւորելով անհատի պարկեշտությունը, բանիմացությունն ու դաստիարակությունը եւ որպես օրինակ՝ նշել հայ եւ համաշխարհային քաղաքական ու պետական գործիչների մտքերն ու գրառումները:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնք վերաբերել են նույնականացման քարտերի կիրառմանը, կրթությանը, սահմանային լարվածությանն ու երիտասարդների գործունեությանը:

Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:


28.10.2015
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներ...

28.10.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եվ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով: ...