National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.10.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի հայ-ինդոնեզական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:

ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ինդոնեզական պատմական առնչություններն սկիզբ են առնում 16-17-րդ դարերից, երբ Նոր Ջուղայից եւ Հնդկաստանից գաղթած հայերը հաստատվել են ինդոնեզական տարբեր քաղաքներում:

Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դերակատարում կարող են ունենալ մեր երկրների խորհրդարանները: Խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու եւ միջպետական հարաբերությունները զարգացնելու կարեւոր հարթակ է»:

ԱԺ նախագահն առաջարկել է Ինդոնեզիայի խորհրդարանում դիտարկել հայ-ինդոնեզական խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու հնարավորությունը:

Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հաստատակամ է միջազգային կազմակերպություններում հայ-ինդոնեզական գործակցության սերտացմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, որի հետեւանքով զոհվում են անմեղ մարդիկ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագովն է:

ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ինդոնեզական տնտեսական եւ գործարար հարաբերություններում մեծ ներուժ կա եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ խթանելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել պատմական մեծ ժառանգություն ունեցող երկրում՝ Հայաստանում: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ Ինդոնեզիան պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Գուսմանն ընդգծել է, որ համագործակցության հեռանկարներ կան հատկապես սպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Իրման Գուսմանը նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, եւ զարգանա տնտեսությունը:

Պարոն Գուսմանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ավարտին Իրման Գուսմանը գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում, ապա երկու երկրների խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան հայ-ինդոնեզական բարեկամության:


12.10.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպության գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում, ինչը վկայում է Հայաստա...

12.10.2015
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի տեսակետը ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի վերաբերյալ: Ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am