National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.10.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին:

Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերենի, ինչպես նաեւ խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խրախուսման եւ զարգացման վրա»:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ հայոց խորհրդարանը վերհաստատել են իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին, ինչպես նաեւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը՝ 2012 թվականին դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ապա 2014 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոն ընտանիքին համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծում անդամ պետությունների համար քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ 2011-2014 թվականներին ՖԽՎ կողմից անցկացված ծրագրին՝ Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակիցների համար նախատեսված ֆրանսերենի դասընթացներին: Ծրագրի շնորհիվ ֆրանսերեն են թարգմանվել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի առավել կարեւոր էջերը:

ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման նախագիծ, որի իրականացման համար ակնկալվում է ՖԽՎ գործուն աջակցությունը:

Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ, ՖԽՎ առաջին փոխնախագահ Ժակ Շանյոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, թե պատահական չէ, որ Հայաստանում է տեղի ունենում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը. Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է:

Ըստ պարոն Շանյոնի՝ Հայաստանի մասնակցությունը կհարստացնի գագաթաժողովը, քանի որ իրենց նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհի ժողովուրդների մշակութային բազմազանությունը:

Ժակ Շանյոնը նշել է, որ իրենք միացել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին. Քվեբեկի Ազգային ժողովն ընդունել է բանաձեւ, որով հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդին՝ Ցեղասպանությունը որակելով որպես քսաներորդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը: Ժակ Շանյոնը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՖԽՎ փոխնախագահ Ժան-Պիեռ Դյուֆոն նշել է, որ ֆրանկոֆոնիան չի պատկանում միայն Ֆրանսիային. այն արժեքների եւ մշակույթների միասնություն է: Պայքարը ռասսայական, էթնիկ եւ կրոնական ատելության ու խտրականության դեմ համընդհանուր արժեք է եւ ազգություն չի ճանաչում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանականների փոխայցերի եւ համագործակցության հեռանկարների մասին:



09.10.2015
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը, տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարող...

09.10.2015
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հանդիպել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ: Նշենք, որ հանրությանն օրինաստեղծ գործունեությանը մասնակից դարձնելու կարեւորագույն առաքելությամբ պայման...

09.10.2015
Խորհրդարանական լսումներ՝ «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջա...

09.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպվող «Երկրորդ համաշխարհային պատերազմ-քրիստոնեական հայացք. 70 տարի անց» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 7-9-ը Դյուսելդորֆ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պ...

09.10.2015
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am