Տպել
09.10.2015
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հանդիպել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ
1 / 8

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ:

Նշենք, որ հանրությանն օրինաստեղծ գործունեությանը մասնակից դարձնելու կարեւորագույն առաքելությամբ պայմանավորված՝ խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ օրենսդիր կառույցը որդեգրել է քաղաքականություն՝ քննարկման հարթակ տրամադրելով հանրությանը՝ հանձինս քաղաքացիական հասարակությունը ներկայացնող միավորումների: Ազգային ժողովը, հանդիսանալով բաց կառույց եւ ժողովրդին հուզող խնդիրների վերհանման ամբիոն, մշտապես համագործակցել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ եւ այսօր էլ շարունակում է ակտիվ համագործակցությունը: Ամիսներ առաջ կայացած «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը դրա վառ ապացույցն էր, քանի որ մեկտեղել էր տարբեր հարցերով մտահոգ հարյուրի հասնող անհատների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների: Այս ամիսների ընթացքում հանդիպումները շարունակվել են. ավելին, մի շարք ոլորտային հանձնաժողովներում քննարկումները տվել են սպասելի արդյունքներ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավված են ներկայացուցիչներ թե հասարակական հատվածից եւ թե խորհրդարանի այն ստորաբաժանումներից, որոնց գործունեությունն առավել փոխկապակցված է մեր երկրի քաղաքացիական հատվածի հետ: Մեծածավալ աշխատանք է իրականացրել նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ ստանձնելով առաքելության իրագործման առաջամարտիկի դերը: ԱԺ-հասարակություն երկխոսության կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել նաեւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագիրը:

Հաջողության հասնելու նախադրյաները քննարկվել են աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում: Երկխոսությունն արդեն կայացած է ու դրական արդյունք ապահովելու համար ՔՀԿ ներկայացուցիչները մատնանշել են կոնկրետ ուղղություններ: Նշվել է, որ առաջիկայում ավելի կառուցողական առաջարկներ հնչեցնելու համար անհրաժեշտ է փորձագիտական խմբի օգնություն, որը կաշխատի միայն ՔՀԿ-ների հետ, իսկ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից՝ առաջարկվել է ապահովել հանձնաժողովների հանդիպումներ ՔՀԿ մարզային կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ հյուրերն առաջարկով դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանին՝ առաջիկայում ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը վերապահել ՔՀԿ, այսպես կոչված, պատվիրակի դերը ՀՀ ԱԺ-ում:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանը բաց է երկխոսության համար եւ պատրաստ է անել հնարավորը՝ բոլոր ողջամիտ առաջարկները կյանքի կոչելու, քանի որ նորանկախ Հայաստանի ձեռքբերումներից մեկն էլ հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին արժեքավոր ներդրում ունենալու համար մի շարք մասնակիցների հանձնել է շնորհակալագրեր:


09.10.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկ...

09.10.2015
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը, տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարող...

09.10.2015
Խորհրդարանական լսումներ՝ «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջա...

09.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպվող «Երկրորդ համաշխարհային պատերազմ-քրիստոնեական հայացք. 70 տարի անց» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 7-9-ը Դյուսելդորֆ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պ...

09.10.2015
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը: ...