Տպել
09.10.2015
Խորհրդարանական լսումներ՝ «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով
1 / 4

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներ, մասնագետներ Բելգիայից եւ Իրանից, բուժաշխատողներ, հասարակական կազմակերպությունների, արյունաբանական կենտրոնի ներկայացուցիչներ:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ լսումների նպատակն է ծանոթանալ կենդանի եւ դիակային դոնորներից օրգաններ վերցնելու աշխարհի լավագույն փորձին եւ քննարկել դրա դրական եւ բացասական կողմերը, գտնել Հայաստանի համար լավագույն մոդելը: Արա Բաբլոյանը տեղեկացել է, որ հարցը երկար ժամանակ քննարկվել է Հայաստանում: Պատգամավորի խոսքով՝ եթե հնարավորություն լինի օգտագործելու մահացած մարդու հյուսվածքներն ու օրգանները ՝ փրկելու համար այլ մարդկանց կյանքեր, բարելավելու նրանց կյանքի որակը, ապա պետք է քննարկել այն մոտեցումները, որոնց միջոցով կարող ենք հասնել դրանց:

Բելգիական փորձը ներկայացրել է Անտրվերպենի համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի եւ հիպերտենզիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Մարկ դե Բրուն: Պրոֆեսորը մանրամասն ներկայացրել է դիակային երիկամի փոխպատվաստման խնդրին, հստակեցրել, թե ինչ կարելի է սովորել Բելգիայի 50 տարվա փորձից:

Պրոֆեսորը տեղեկացրել է, որ դեռեւս 1965-1986 թվականներին Բելգիայում տեղի էին ունենում միայն երիկամի փոխպատվաստումներ, քանի որ օրենսդրորեն ոլորտը կարգավորված չէր: Ի սկզբանե իրենց որոշումն էր փոխպատվաստել միայն մահացած դոնորների օրգանները: Սակայն հետզհետե օրենսդրական դաշտը կարգավորվել է եւ սկսել են նաեւ կենդանի մարդուց օրգան վերցնել: Պրոֆեսոր Բրուն նշել է, որ ըստ բելգիական օրենքների, եթե մարդը ցանկանում է, որպեսզի հետագայում իր օրգաններից կատարեն փոխպատվաստում, ապա պետք է գրանցվի համայնքային ռեգիստրում: Ճիշտ է՝ օրենքը չի պարտադրում, սակայն մարդու մահից հետո օրգանների փոխպատվաստման նպատակով նաեւ խորհրդակցում են նրա հարազատների հետ: Բելգիան աշխարհում առաջինն է ամեն տարի վերցված օրգանների թվով՝ մոտ 350:

Բելգիայի հեպատոբիլիար վիրաբուժության եւ տրանսպլանտոլոգիայի բաժանմունքի ղեկավար, Անտրվերպենի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր պարոն Դիրկ Այզբերտը ներկայացրել է դոնոր –օրգանի հեռացման ժամանակակից մոտեցումները:

Դիրկ Այզբերտը նշել է, որ արդեն 5-րդ անգամ է Հայաստանում՝ փորձի փոխանակման նպատակով: Ըստ բելգիացի պրոֆեսորի՝ փոխպատվաստումը օրինակ է համերաշխության, եւ օրգանների նվիրատվությունը բխում է ընտանիքի, հասարակության, հիվանդի շահերից: Պրոֆեսորը մանրամասն խոսել է Եվրոպայում այսօր տիրող իրավիճակից, անդրադարձել հատուկ սարքերի գործածությանը, որոնց միջոցով այդ օրգանները տեղափոխում են :

Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Միտրա Մահդավի-Մազդեն ներկայացրել է կենդանի եւ դիակային երիկամի փոխպատվաստման իրանական մոդելի դրական եւ բացասական կողմերը: Նա նկատել է, որ Իրանի եւ Հայաստանի իրականությունը նույնն է, ուստի միեւնույն դժվարությունները պետք է հաղթահարել: Պրոֆեսորի խոսքով՝ յուրաքանչյուր տարի Իրանում իրականացվում է 2000 փոխպատվաստում: Իրանցի պրոֆեսորը նշել է, որ Իրանում երկար ժամանակ գերխնդիր էր կենդանի դոնորներից օրգաններ վերցնելու հարցը, սակայն, արդեն 2013 թվականին, կառավարությունն սկսել է թույլատրել: Մահդավի Մազդեն մանրամասն ներկայացրել է Իրանի առողջապահական ծախսերը, որոնք կազմում են ՀՆԱ-ի 6 տոկոսը եւ նշել, որ 2011 թվականից արդեն դոնորը երկրի կառավարությունից փոխհատուցում ստանում, առաջընթաց կա նաեւ հանրության իրազեկման եւ կրթության հարցերում:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է այս ոլորտում Հայաստանի անցած ճանապարհը, ներկայացրել խնդիրները: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ ընդունվել է «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է դիակային դոնորից օրգան վերցնելու հնարավորություն: Սակայն օրենքը մեր երկրում չի գործում, քանի որ դեռեւս չեն մշակվել ենթաօրենսդրական ակտերը:

Քննարկմանը շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները, հարցեր ուղղել մասնագետներին:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ շարունակելու են համագործակցությունը տարբեր երկրների մասնագետների հետ՝ այս ասպարեզում առաջընթացի հասնելու համար:


09.10.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկ...

09.10.2015
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը, տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարող...

09.10.2015
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հանդիպել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ: Նշենք, որ հանրությանն օրինաստեղծ գործունեությանը մասնակից դարձնելու կարեւորագույն առաքելությամբ պայման...

09.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպվող «Երկրորդ համաշխարհային պատերազմ-քրիստոնեական հայացք. 70 տարի անց» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 7-9-ը Դյուսելդորֆ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պ...

09.10.2015
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը: ...