Տպել
12.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. սեպտեմբերի 14-19-ը Ուլանբատոր (Մոնղոլիա) կգործուղվի ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ստեփան Մարգարյանը:

Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գիրբաուսկայտեի հրավերով «Արեւելյան Եվրոպայի ապագան. կանանց իրավունքների ընդլայնում» խորագրով կլոր սեղանին մասնակցելու նպատակով 2015 թ. սեպտեմբերի 28-ից 30-ը Նյու Յորք (ԱՄՆ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Միջազգային միջխորհրդարանական խաղերին մասնակցելու համար 2015 թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Աղվան Վարդանյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Լյովա Խաչատրյանը:


12.09.2015
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության ասուլիսը խորհրդարանում
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Բրյուսելի շրջանային խորհրդարանի նախագահ Ժյուլի դը Գրոտը նշել է, որ այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարության, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ...