Տպել
05.10.2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցը մի շարք զորամասեր
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Առաքել Մովսիսյանը, Արթուր Ստեփանյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 2-ին այցելել են ՀՀ ՊՆ N հրթիռային զորամաս եւ ՀՀ ՊՆ դիպուկահարների դպրոց: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ԶՈՒ կազմում ընդգրկված հարձակողական սպառազինությանը, զորքերի պատրաստականությանը, նյութատեխնիկական բազային եւ քննարկելու հրթիռահրետանային զինատեսակին առնչվող հարցեր: Հրամանատարական կազմի հետ քննարկման ընթացքում ներկայացվել են զորամասի հնարավորությունները, իրականացվող բարեփոխումները, հարձակողական սպառազինության արդիականացման, կադրերի վերապատրաստման եւ նոր սպառազինությամբ համալրման ծրագրերը:

Դիպուկահարների դպրոցում կատարած շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամները ծանոթացել են դպրոցի կառուցվածքին, ուսումնական հնարավորություններին եւ  քննարկել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ փոխգործակցության ու փորձի փոխանակման հեռանկարները:

Նույն օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաեւ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետեւանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով: Հանձնաժողովի անդամները ծանոթացել են նրանց բուժման ընթացքին, զրուցել բուժող անձնակազմի, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հետ` մաղթելով նրանց առողջություն եւ շուտափույթ ապաքինում: Հոսպիտալի պետի հետ քննարկվել են նաեւ ռազմաբժշկական ոլորտին եւ մասնավորապես Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի  գործունեության  վերաբերյալ հարցեր:


05.10.2015
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին: ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի բոլոր ուսուցիչներին եւ իր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուս...

05.10.2015
Հանդիպում խորհրդարանում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամներ Արտակ Դավթյանը, Թեւան Պողոսյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանն ու Շուշան Պետրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության ժամանակավ...

05.10.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բանագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի մի խումբ մանկավարժների: Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակո...

05.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն եւ ուսուցիչները: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների օրինաստեղծ աշխատանքին: ԱԺ գի...

05.10.2015
Քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 2-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ տեղի է ունեցել դռնփակ քննարկում սեպտեմբեր ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ դրա ...

05.10.2015
Երիտասարդական խորհրդարանում ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ
Սեպտեմբերի 30-ին տեղի են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ...

05.10.2015
Ստացվել է 604 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2015 թ. երրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքա...

05.10.2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.«Խոր ցավով տեղեկացա հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Երեւանի «Արարատ»-ի երկարամյա ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան մասին: Նրա մահով կորցրինք մեր ֆուտբոլի եւ մասնավորապես «Արարատ 73»-ի ամենախարիզմատիկ, տաղանդավոր եւ հարգանք վայելող դեմքերից մեկին, ով հայկ...

05.10.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
«Սիրելի՛ ուսուցիչներ,  շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Այն հիշեցում չէ որեւէ մասնագիտության կամ աշխատանքի մասին, որովհետեւ ոչ թե սոսկ մասնագիտական, այլ էությամբ համամարդկային տոն է: Այն պետական տոնացույցի անդրադարձն է մարդկային մի տեսակի, ով ոչ թե աշխատում է դպրոցում, այլեւ ինքն էլ դպր...