Տպել
02.10.2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը
1 / 7

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:

Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների երդման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վկայականներ է հանձնել նորաթուխ քաղաքացիական ծառայողներին:

Շնորհավորելով նախարարության հիմնադրման տարեդարձի առթիվ եւ դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ սփյուռքի նախարարության հայրենանվեր գործունեությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած ազգանվեր աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:



02.10.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

02.10.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես է եկել...

02.10.2015
Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: ...

02.10.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ(ծածկագ...