Տպել
30.09.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 6

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու եւ անդամ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրերով:

Պատվոգրերը հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձր գնահատելով խորհրդարանականների գործունեությունը միջազգային հարթակներում՝ շնորհավորել է պարգեւատրվածներին:


30.09.2015
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀՊՄՀ ուսանողների երդման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը: Նշենք, որ Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունն ավանդաբար տեղի է ունենո...