Տպել
28.09.2015
Տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների բարելավման աշխատանքային խմբի երկրորդ նիստը
1 / 1

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) համատեղ աջակցությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման ու բարելավման աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բյուջեում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակումը: Առաջին փուլում հանձնաժողովը մշակել է քրեակատարողական ծառայությունների բյուջետային ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշները: Այժմ աշխատանքներ են տարվում ԱԺ օրենսդրական ծառայությունների բյուջետային ծրագրի վրա:

ԱՄՆ ՄԶԳ ԱԺ աջակցման ծրագրի բաղադրիչի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման աշխատանքներում ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն մեկ տարուց ավելի է՝ ներգրավված են: Նրա խոսքով` աշխատանքներում ներգրավված են նաեւ համապատասխան գերատեսչությունների եւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Աշխատանքային խումբը կանխատեսում է բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների վերջնական արդյունքները ներկայացնել հոկտեմբերի վերջին, որպեսզի հնարավորության դեպքում դրանք ընդգրկվեն եթե ոչ 2016 թվականի, ապա գոնե՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում:



28.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է բուժքույրական համագումարի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարի մասնակիցներին: Նշենք, որ համագումարի մասնակիցները Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից, Սաուդյան Արաբիայից,...

28.09.2015
Սանկտ-Պետերբուրգում կայացել է Կանանց առաջին եվրասիական համաժողովը
Սեպտեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Կանանց առաջին եվրասիական համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների եւ ...