Տպել
19.09.2015
Պարգեւներ ՀՀ Անկախության տոնի առթիվ
1 / 10

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Անկախության տոնին ընդառաջ պարգեւներ է հանձնել ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցների: Անկախության օրը մեր երկրի տոնացույցում ամենանվիրականն է ու պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այդ օրն է արժեւորում իր անցած ճանապարհը, պետականաշինության գործում ունեցած ներդրումը: Խորհրդանշական այդ օրը լավ առիթ է նաեւ գնահատելու մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում է խորհրդարանի բնականոն աշխատանքը: Պարգեւատրվել են ամենատարբեր ոլորտների աշխատակիցներ՝ ավագից մինչեւ կրտսեր: Մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, իր գործի նվիրյալն է: Խորհրդարանի ղեկավարն այս բնութագրմամբ է բնորոշել օրվա տերերին եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել խորհրդարանի մի խումբ աշխատակիցների:



19.09.2015
ԱԺ նախագահը մրցանակներ է հանձնել լավագույն հեծանվորդներին
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպել էին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը: Մրցաշարը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Ընթանալով Երեւանի մի շարք փողոցներով՝ շո...