Տպել
15.09.2015
Հանդիպումներ խորհրդարանում
1 / 5

Սեպտեմբերի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել են Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի եւ Սենատի անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վարդան Այվազյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը բարեկամական հարաբերություններ ունի Չեխիայի Հանրապետության Սենատի հետ: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները: Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ այժմ մեր երկիրը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների՝ գործող համակարգից անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի:

Երկուստեք կարեւորվել է փոխայցերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի համագործակցության զարգացումը, հայ-չեխական, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցությանը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտներում: Նշվել է, որ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, վերջին տարիներին զգալի տնտեսական աճ է գրանցել եւ պատրաստ է ընդլայնել ներդրումները:

Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ շեշտել են, որ երկու երկրների համագործակցության ոլորտները բազմակողմ են եւ ընդգրկուն:


ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Մուշեղ Պետոյանը եւ Վահագն Մախսուդյանը նույն օրը հանդիպել են Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի, Սենատի անդամների եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Մարտուն Գրիգորյանը կարեւորել է նման հանդիպումները եւ հույս հայտնել, որ հայ-չեխական բարեկամական հարաբերությունները մշտապես կծառայեն ի նպաստ երկու երկրների բարօրության ու զարգացման: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային` Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւի ընդունման համար:

Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը կարեւորել է բնապահպանական եւ գյուղատնտեսական ոլորտներում Հայաստանի հետ կապերը եւ նշել, որ չեխական կողմը մշտապես պատրաստ է հանդիպելու եւ քննարկելու այդ ոլորտներին առնչվող յուրաքանչյուր հարց՝ համագործակցությունը դարձնելով առավել նշանակալի:

Մասնավորապես, քննարկվել են Հայաստանից մրգերի եւ բանջարեղենի արտահանմանը, իսկ Չեխիայից Հայաստան՝ խոշոր եղջերավորների եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների ու սարքավորումների ներմուծմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:



15.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության ղեկավարին եւ անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի...

15.09.2015
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսել է նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրացո...

15.09.2015
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա
Սեպտեմբերի 8-11-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:Այցի շրջա...