Տպել
13.09.2015
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Հակոբյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք մեծ ավանդ ունեք հայ արվեստի պատմության ուսումնասիրության եւ հանրահռչակման գործում: Ձեր հեղինակած ու համահեղինակությամբ հրատարակված աշխատություններն ու հոդվածները ինքնատիպ հայացք են հայ մշակույթի տարբեր ժամանակաշրջաններին, դրանց ակունքներին ու զարգացման ընթացքին եւ ուսուցողական հարուստ նյութ են մասնագետների ու արվեստով հետաքրքրվողների համար: Գնահատելի է, որ այսօր էլ շարունակում եք մանկավարժական անխոնջ գործունեություն ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ Ձեր գիտելիքները փոխանցելով ուսանողների հերթական սերնդին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, շարունակական եռանդ եւ ամենայն բարիք»: