Տպել
05.09.2015
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ
1 / 1

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում հայտարարել է ռազմական դրություն: Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի` ՀՀ Նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ:

Սպասվում է ՀՀ ԱԺ հատուկ պայմանական նիստի գումարում: ՀՀ ԱԺ աշխատակազմն իրականացնում է պատգամավորների պայմանական իրազեկման եւ ՀՀ ԱԺ հատուկ պայմանական նիստի նախապատրաստական աշխատանքները:

Ավելի ուշ կհայտնվեն լրացուցիչ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ սույն հաղորդագրությունը հրապարակվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:


05.09.2015
Գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» ...