Տպել
03.09.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին:

Նաիրա Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին օրակարգի հիմնախնդիրները: Հիմնական անդրադարձը եղել է սահմանադրական փոփոխություններին: Ըստ դեսպանի՝ անչափ կարեւոր է, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը եւ նաեւ այնպիսի ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, ինչպիսին է «Բարգավաճ Հայաստանը», անպայման իր ակտիվ մասնակցությունն ունենա սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները, դիտարկումները եւ մտահոգությունները ներկայացված փաթեթի մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ այնպիսի կարեւորագույն հարթակում, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, քաղաքական հանձնաժողովի նախագահ, ադրբեջանական հստակ կողմնորոշմամբ հանդես եկող հունական պատվիրակության ներկայացուցիչ Դորա Բակոյանիսն ուղղակիորեն ստվեր է գցում հայ-հունական խորհրդարանական հարաբերությունների վրա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ իրենց հայտնի է Դորա Բակոյանիսի կողմնորոշումը եւ պաշտոնապես հայտարարել է, որ բազմիցս ասվել է, որ վերջինս չի ներկայացնում Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ այդ մասին հրապարակավ հայտարարություն է եղել:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-հունական խորհրդարանական կապերն առավել խորացնելուն առնչվող հարցեր: Իոանիս Տայիսը նշել է, որ իրենք ուշադիր հետեւում են ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ իրենց համար շատ ողջունելի է, որ այսօր կուսակցությունն ամուր դիրքերում է:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հունաստանում տիրող մտահոգիչ իրավիճակը. Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Հունաստանը կկարողանա իր մեջ ներուժ եւ վճռականություն գտնել՝ ստեղծված բարդ սոցիալտնտեսական իրավիճակից դուրս գալու համար:


03.09.2015
Հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Էնտոնի Սեբոյի հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հար...

03.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ նախորդ այցից անցել է մեկ տարի, եւ...

03.09.2015
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ: Քննարկվելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանական լսումներին կարող եք հետեւել նաեւ ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ: ...