National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.09.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Մենք կրթությանն ու դպրոցին վերաբերվում ենք որպես մեր արժեհամակարգի հիմնասյան, որպես ինքնակազմակերպման հզոր միջոցի, որպես ինքնապաշտպանական եւ, միաժամանակ, հաղթանակող զենքի, զենք, որով արժանապատվորեն ստեղծել ենք մեր պատմությունն ու բարեհաջող անցել ժամանակի շրջափուլերով:

Այսօրվա ժամանակը բացառություն չէ իր մարտահրավերներով: Դպրոցում ուսուցչի առաջնորդությամբ մեկնարկում է դրանք հաջողությամբ հաղթահարելու դասընթացը՝ գիտելիքի ձեռքբերմամբ, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենիքը սիրելու այբուբենի ուսուցանմամբ, դասընթաց, որն ավելի հաստատուն եւ հիմնավոր տեսք է ստանում արդեն բուհական միջավայրում, զինծառայության մեջ, աշխատանքային գործունեության ընթացքում: Դպրոցի ընտանեկան ջերմության մեջ է թրծվում այն գիտելիքը, որը հետո որպես հաղթաթուղթ ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է յուրաքանչյուրիս՝ ճանապարհ ցույց տալով, դռներ բացելով, բարձունքի հասցնելով: Այդ հաղթաթղթի հետագա հաջողակությամբ եւ արդյունավետ օգտագործմամբ պայմանավորվում է մարդու ճակատագիրը, պետության ու հասարակության վաղվա օրը, դրա գործուն օժանդակությամբ է գրվում երկրի ու ժողովրդի պատմության էջը:

Մեր յուրահատուկ հարստությունն են ազգային դպրոցի ընդգրկուն եւ շատ դեպքերում անգերազանցելի պատմությունը, անձնվեր ու հաճախ նաեւ անձնազոհ ուսուցչի կերպարը, որոնք ծնունդ են տվել հայրենիքի պաշտպան խիզախ զինվորին ու հայրենիքի դեմքը պարզերես անող գիտնականին, հայրենիքի շահերը պաշտպանող դիվանագետին ու հայրենի հողը շենացնող հողագործին: Այն ոչ միայն մեզ հպարտություն պարգեւող անցյալն է, այլեւ ավանդների շարունակություն հանդիսացող ներկան եւ հուսալիության ամուր հիմքեր ունեցող ապագան, որը գտնվում է աշակերտի եւ ուսուցչի, ուսանողի եւ դասախոսի, մանկապարտեզի դաստիարակի ու նրա սանի, մեզնից յուրաքանչյուրի ձեռքում:

Ամեն ուսումնական տարվա սկիզբ նշանակում է սերունդների մուտք դեպի կրթական հաստատություններ, իսկ մասնավորապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար՝ մուտք դեպի նոր աշխարհ ու նոր միջավայր: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել հենց նրանց, ինչպես նաեւ իրենց առաջին դասն անցկացնող մանկավարժներին՝ մաղթելով այս օրվա խորհրդի նման լուսավոր ճանապարհ՝  ձեռքբերումներով լեցուն:

Թող խաղաղությունը, հաջողությունն ու լավատեսությունն ուղեկցեն բոլորիդ՝  երաշխավորելով բարեկեցիկ ու երջանիկ կյանք ավելի ապահով եւ զարգացած Հայաստան հայրենիքում»:



01.09.2015
Հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Ե...

01.09.2015
Գիտելիքի օրվա առթիվ Գալուստ Սահակյանն այցելել է համար 89 հիմնական դպրոց
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Երեւանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց: Աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով եւ հանդիսավորությամբ են դիմավորել ԱԺ նախագահին: Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով եւ երաժշտական...

01.09.2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:«Խորապես վշտացած եմ ռազմական եւ պետական հայտնի գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: Գուրգեն Դալիբալթայանի համար զինծառայությունը սովորական աշխատանք չէր, այլ՝...

01.09.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան մասին: Մենք կորցրինք իսկական հայ...

01.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Բելառուսի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 9-12-ը Մինսկ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am