Տպել
25.08.2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ:
Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար:
ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի արգասաբեր աշխատանքը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, եւ խաղաղությունը երկրում  կվերահաստատվի:
Խորհրդարանի ղեկավարը Իվան Կուխտային հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան իր երախտագիտությունն է հայտնել խորհրդարանին եւ նրա ղեկավարին համգործակցության, դեսպանատան նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար: Իվան Կուխտան նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին եղել են փոխայցեր, արդյունավետ շփումներ երկու երկրների խորհրդարանականների միջեւ: Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծել է երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները եւ կարեւորել առաջիկա համագործակցության հեռանկարները:





25.08.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը 2015 թ. օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը կգործուղվեն Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողով...