Տպել
25.08.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը 2015 թ. օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը կգործուղվեն Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով եւ 2015 թ. սեպտեմբերի 2-5-ը Սարաեւո (Բոսնիա եւ Հերցեգովինա)՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով 2015 թ. սեպտեմբերի 8-12-ը Գերմանիայի Հեսսեն երկրամաս (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը:

Աշխատանքային այցով 2015 թ. օգոստոսի 23-30-ը Պեկին, Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը (օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը), ՀՀ ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբրահամ Մանուկյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը, Միքայել Մանուկյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մանուկյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը աշխատանքային այցով 2015 թ. սեպտեմբերի 8-11-ը կգործուղվեն Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն):


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...