Տպել
21.08.2015
Արսեն Բաբայանն արձագանքել է Արամ Մանուկյանի հայտարարություններին

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անձնավորված գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահի հասցեին` նշելով, թե չկա այնպիսի տարբերակ, որ սահմանադրական հանրաքվեն կայանա սեպտեմբերին: Արամ Մանուկյանը նաեւ հայտնել է, թե իրենք փորձելու են «վիժեցնել» սահմանադրական փոփոխությունները:

Այդ մասին «Արմենպրես» գործակալությունը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից, ով պատասխանել է. «Գիտեք, եթե Արամ Մանուկյանն իր վարքագծի հետ խնդիրներ ունի, ապա դրա լուծումը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լիազորությունների շրջանակում չէ: Իսկ հանրաքվեի ժամանակը ժամադրություն չէ, որ այն անձի որոշումներով կայանա, հանրաքվեն օրենսդրության սահմաններում կկայանա ճիշտ ժամանակին: Ինչ վերաբերում է իրենց կողմից «վիժեցնելու» փորձերին, ապա դա գինեկոլոգիական խնդիր է, ոչ թե քաղաքական»:




21.08.2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկել է ՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 21-ին ստացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սահմանադրական բար...