National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.8.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.08.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, հատկապես միջխորհրդարանական կապերը: Նա նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել են երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի հարաբերությունները, հաճախակի են դարձել փոխայցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հավասարակշռված մոտեցումը մեր երկրին առնչվող տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ պատանիներն ու երիտասարդները մասնակցում են գերմանական կրթական ծրագրերին, կատարում փոխայցեր, եւ այս տարի նույնպես ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ընդունել երկու ուսանող Գերմանիայից:
ՀՀ ԱԺ նախագահը իր աջակցությունն է հայտնել դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի հարցում:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ տարիների ընթացքում ձեւավորվել են բարեկամական, սերտ հարաբերություններ, հատկապես խորհրդարանական համագործակցության ոլորտում:
Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ինքն ունի մեծ փորձ եւ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կձգտի սպառել այն ներուժը, որն առկա է երկու երկրների միջեւ: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Գերմանիան ուրախ կլիներ, եթե մեր երկիրը կարողանար բարելավել իր հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am