Տպել
21.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
1 / 1

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ:

Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը, նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել:

ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում: Անդրադառնալով Ազգային ժողովի եւ ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը:

Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման եւ պատշաճ անցկացման համար: ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնվարման ընթացքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացաման գործընթացին եւ հետագա համագործակցությանը:



21.07.2015
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի ...

21.07.2015
Քննարկում խորհրդարանում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հուլիսի 21-ին ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, գործող համակարգի խնդիրները: Նա անդրադարձել է...