National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.7.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ: ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը:

Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:

Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան-ինստիտուտում տեղ գտած նմուշներին եւ մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով: Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Կորեան եւ Հայաստանը բախտակիցներ են այդ առումով:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ազգային ժողովի նախագահին է նվիրել իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություններ» գիրքը, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը հայ-կորեական բարեկամական կապերի ամրապնդման համար Նո Յուն Մինին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով:



17.07.2015
Հանդիպում խորհրդարանում
Հուլիսի 17-ին ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուքիաս Ավետիսյանը հանդիպել են Կորեայի Հանրապետության Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի եւ խմբի անդամների հետ: Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելո...

17.07.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինը եւ խմբի անդամները հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am