Տպել
14.07.2015
ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի այցը Մեծ Բրիտանիա
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության հետ հուլիսի 6-9-ը աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա:

Լեւոն Մարտիրոսյանը եւ պատվիրակության անդամները Լոնդոնում հանդիպումներ են ունեցել հայ համայնքային խորհրդի անդամների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում տեղի է ունեցել Արցախի ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսի մեծարման արարողությունը, որի ընթացքում Լեւոն Մարտիրոսյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի անունից բարոնուհուն հանձնել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ: Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավարը ԱԺ նախագահի մեդալ է հանձնել նաեւ Օդեթ Բազիլին, ով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի երկարամյա քարտուղարն է:

Բարոնուհին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներին՝ իր երկարամյա գործունեությունը բարձր գնահատելու համար եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել իր հայանպաստ գործունեությունն առաջիկայում: