Տպել
10.07.2015
Քննարկվել են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցեր

Հուլիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են քննարկում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պաշպանության նախարարի տեղեկալ Արա Նազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը եւ լիազոր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության, դրամական օգնության եւ պարգեւավճարների, բնակարանային ապահովության, բժշկական սպասարկման եւ սոցիալական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱԺ վերոնշյալ հանձնաժողովներն ու համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ աշխատել հայեցակարգային նոր մոտեցումների եւ ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:


10.07.2015
Ստացվել է 876 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2015 թ. երկրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաք...