Տպել
08.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Շնորհավորելով պարոն Ուրրիոլաբեիտիային Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Գալուստ Սահակյանը հաջողություններ է մաղթել նրան: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը, ինչը նպաստում է երկկողմ համագործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արգենտինայում հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում մեծ է եղել Արգենտինայի Հանրապետության ներդրումը: Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությունը:

Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտային, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը, հայ-արգենտինական բարեկամական խմբերի սերտացմանը եւ փոխայցերի ակտիվացմանը:


08.07.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: ԱԺ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ կապերից՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ...

08.07.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«21-րդ դարի միջազգային իրավունքի արդի խնդիրներ» խորագրով միջազգային կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հուլիսի 9-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը: ...

08.07.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկա...