Տպել
08.07.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

ԱԺ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ կապերից՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք նպաստում են հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը:

Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը եւ ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


08.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով պարոն Ուրրիոլաբեիտիային Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Գալուստ Սահակյանը հաջողություններ ...

08.07.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«21-րդ դարի միջազգային իրավունքի արդի խնդիրներ» խորագրով միջազգային կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հուլիսի 9-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը: ...

08.07.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկա...