National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.06.2015
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ

Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ:

Բարձր գնահատելով «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով ասպարեզ իջած, մեր երկրի ապագա հզորության երաշխիք այս նոր՝ անկախության սերնդի կեցվածքն ու դիրքորոշումները՝ արձանագրում եմ.

* քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման եւ հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է,

* միայն հասարակության եւ պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը եւ մեր պետականության հիմքերի ամրապնդմանը,

* հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների եւ լրագրողների հանդեպ ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին,

* Հանրապետության Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությամբ փաստացի առկախվել է սակագնի բարձրացումը՝ այդ բեռը չթողնելով բնակչության ուսերին, մինչեւ քաղաքացիական ու փորձագիտական հանրության մասնակցությամբ ոլորտում անցկացվելիք միջազգային ամբողջական աուդիտի արդյունքները,

* չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ մեր ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք,

* Մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ՝ Բաղրամյան պողոտան տեւական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել:

Մեկնելով այս հաստատումներից`

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում եմ մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որեւէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն, միմյանց ընդառաջ քայլերով մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը, համատեղ ուժերով լուծումներ փնտրել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ ապացուցելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը:



30.06.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 30-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու խորհրդարանների արտաքին հա...

30.06.2015
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ամառային նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 30-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ են ներկայացրել հունիսի 22-26-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատ...

30.06.2015
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը
Հունիսի 29-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նշենք, որ պատվիրակության կազմում ...

30.06.2015
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետ...

30.06.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության գրադարանի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1-30.1) Նշված թափուր պա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am