Տպել
26.06.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի այցը Բրյուսել
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում:

Եվրոպական խորհրդարանում Արտակ Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկու, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵԺԿ խմբի պատգամավորներ Ֆրանկ էնգելի եւ Ագնեշկա Կոզլովսկա-Ռաեւիչի, Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբի փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի եւ պատգամավոր Գեորգի Պիրինսկու, Եվրախորհրդարանի Կանաչների խմբի/Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի, Եվրախորհրդարանի Ազատության Եվրոպա եւ ուղիղ ժողովրդավարություն խմբի փոխնախագահ Ռոլանդաս Պակսասի, խմբի պատգամավորներ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լաուրա Ագեայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Քննարկումների ընթացքում բարձր է գնահատվել արտաքին քաղաքական տարբեր ոլորտներում Հայաստանի կողմից վարվող կառուցողական քաղաքականությունը: Կարեւորվել են Ռիգայի գագաթաժողովում Հայաստանի կողմից ամրագրված դիրքորոշումներն ու համաձայնությունները:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը բարձր է գնահատում 2015 թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչպես նաեւ եվրոպական շատ երկրների ազնիվ արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ եվրապատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ նշել, որ այդ այցելությունները շարունակական լիցքեր են հաղորդում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քննարկվել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակի, լարվածության աճի եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հանձնել է ԱԺ պատվոգրեր եւ շնորհակալագրեր` ՀՀ-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել հայ խորհրդարանականների հետ ակտիվ կապերի ու գործնական հարաբերությունների առաջմղման անհրաժեշտությունը եւ այդ հարցում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում իրականացվելիք մի շարք համատեղ նախաձեռնությունների շուրջ:


26.06.2015
ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, հունիսի 29-ին կմեկնի Մինսկ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանա...

26.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Վահրամ Բալայանին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Վահրամ Բալայանին՝ ԱԺ փոխնախագահ ընտրվ...

26.06.2015
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերություններում ո...

26.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային: Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նրա այցը կնպաստի հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ...

26.06.2015
«Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից». Հերմինե Նաղդալյանի ուղերձը ԵԽԽՎ-ին
Հունիսի 25-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձեւաչափում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցել է 2 կարեւոր ուղերձ՝ ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ի հետ համագործակցության եւ ՀՀ Ազգային ժողովի՝ «Խորհրդարաններն ընդդեմ ցեղ...