Տպել
25.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, հավելել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է՝ եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զաորալեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Երկկողմ համագործակցության առումով նախարարը կարեւորել է մասնավորապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ Լյուբոմիր Զաորալեկին նշել է, որ Չեխիան պատրաստ է հնարավորության սահմաններում նպաստել կողմերի հետագա համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, սահմանադրական փոփոխությունների գործընթացին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


25.06.2015
Հանձնաժողովներում քննարկվել է համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտին վերաբերող հարցեր
Հունիսի 25-ին ԱԺ սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ Հակոբ Հակոբյանի եւ Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կազմակերպել էին համատեղ քննարկում՝ «Համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են «Վ...

25.06.2015
Տեղեկատվություն
Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Ոստիկանության գործելակերպը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայո...