Տպել
23.06.2015
Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 23-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Վերոնշյալ համաձայնագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նա նշել է, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Կենտրոնական բանկին Վերականգնման վարկերի բանկից արտոնյալ պայմաններով ստանալ ֆինանսական օժանդակություն: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրն արդեն 10 տարուց ավել կնքվում է ՀՀ-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ:

Համաձայնագրի քննարկումից հետո պատգամավորները վավերացրել են փաստաթուղթը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


23.06.2015
ԱԺ արտահերթ նստաշրջանում
Հունիսի 23-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ վավերացրել են ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» եւ ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային...

23.06.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 22-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 25-29-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը: Եվրոպայի խորհրդի խոր...