Տպել
23.06.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 22-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 25-29-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 21-27-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը:

ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագրին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանը:


23.06.2015
Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 23-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւան...

23.06.2015
ԱԺ արտահերթ նստաշրջանում
Հունիսի 23-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ վավերացրել են ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» եւ ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային...