Տպել
19.06.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելին եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության տնօրեն Մարկ Կալինինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 2-ին Մոսկվայում ՌԴ Պետական դումայի նախաձեռնությամբ կազմակերպվող «Եվրասիական երիտասարդական» ֆորումին Հայաստանից երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկու խորհրդարանների միջեւ համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին:


19.06.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հ...

19.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի երկուշաբթի՝ հունիսի 22-ին: Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենքների նա...

19.06.2015
Շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը
Հունիսի 19-ին աշխատանքն է շարունակել ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարը: Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր զեկուցող Ժուլիո Միրանդա Կալհան: Քննարկումների առանցքում եղել է «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը» թեման, որի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ արտաք...

19.06.2015
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են «Համագործակցություն» միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մագոմեդ Ալիեւի հետ: Ողջունելով ներկաներին` Մա...