National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.06.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան մասին:

Հայ ժողովուրդը կորցրեց անվանի զավակներից մեկին, ով, բնակվելով հայրենիքից հեռու, միշտ ապրում էր նրա հետ, նրա մասին մտածելով, ով իր ժողովրդին ու Հայաստանին կապված էր գուցեեւ ոչ բոլորին տեսանելի, սակայն ջերմագին զգացմունքներով՝ առանց այդ մասին բարձրագոչ հայտարարությունների: Նա իսկապես ազգային մարդ էր ու իսկապես բարերար:

Մեծ է Քըրք Քըրքորյանի ներդրումը Հայաստանին վերաբերող մի շարք խոշոր ծրագրերում, երբ նրա շռայլ նվիրատվությունների շնորհիվ տարբեր ոլորտներում լուրջ տեղաշարժեր արձանագրվեցին: Նա ոչ միայն ամերիկյան ֆինանսական շուկայի կարեւորագույն դեմքերից մեկն էր եւ համաշխարհային մակարդակի գործարար, այլեւ առանձնահատուկ դեր ուներ հայրենիք-սփյուռք հարաբերություններում, տարաբնույթ աջակցությունների եւ օժանդակությունների նախաձեռնողն ու հովանավորողն էր՝ գործուն մասնակցությամբ:

Կորստի այս ծանր ժամին անկեղծորեն սգում եմ Քըրք Քըրքորյանի մահը եւ ՀՀ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից ցավակցում եւ վշտակցում նրա ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար թանկ էր Քըրք Քըրքորյանը: Մեծ հայի ու մեկենասի պայծառ հիշատակը միշտ կմնա մեր երախտապարտ սրտերում»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:


17.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունիսի 16-ին Լոս Անջելեսում մահացած հայազգի գործարար եւ բարերար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Քըրք Քր...

17.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելառուսի դեսպանին
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am