National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2015
Տեղի կունենա Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

Սեմինարը կմեկնարկի հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը: Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝

1. «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն»,

2. «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա»,

3. «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»,

4. «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»,

5. «Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»,

6. «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները»,

7. «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»,

8. «Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:

Սեմինարը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին խնդրում ենք զանգահարել 010 527400 եւ 011 513210 հեռախոսահամարներով մինչեւ հունիսի 17-ը՝ ժամը 16:00:


16.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am