Տպել
14.06.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին
1 / 1

«Հարգելի պարոն Ուսուպաշվիլի,

Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: