Հունիսի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով Չինաստանի ներմուծման-արտահանման բանկը 20 տարի մարման ժամկետով ՀՀ ֆինանսների նախարարությանը կտրամադրի 156 մլն չինական յուանի չափով արտոնյալ վարկ (25.3 մլն դոլարի չափով)՝ «Հայաստանի մաքսային կառավարման, տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման» ծրագրի իրականացման համար:
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ մասնավորապես բարելավելու էլեկտրահաղորդման ցանցի եւ համակարգի կառավարման հուսալիությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է 2014 թվականի հուլիսի 9-ին Մոնտեվիդեոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջեւ ամրապնդել եւ առավել զարգացնել համագործակցային հարաբերությունները, ինչպես նաեւ խթանել համագործակցությունը երկու պետություններին հետաքրքրող բնագավառներում:
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ նրա՝ համաձայնագրով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ներգրավվել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ հունիսի 12-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլ...
Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին
Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրություննե...
Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:...
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը հունիսի 11-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի անդամ Շահլա Միրբիգուլոյ Բայաթի հետ: Ողջունելով հյուրերին՝ Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը՝ նշելով...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 24-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հուլիսի 4-ից 10-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրա...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: ...