National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.06.2015
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի մասնակիցներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 15-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան:

Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են քննարկել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Արփինե Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանն իրենց ելույթներում դրական են գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ թեեւ օրինագծում կան մտահոգիչ դրույթներ, այդուհանդերձ, խնդիրները քայլ առ քայլ լուծվում են:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ օրենքի նախագիծը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար անվտանգության եւ պաշտպանության հարցերը շատ կարեւոր են: Փոխնախագահի խոսքով՝ առանց ուժեղ անվտանգության համակարգի անհնար է հասնել ժողովրդավարության, տնտեսական աճի եւ սոցիալական իրավիճակի բարելավման: Պարոն Շարմազանովը եւս մեկ անգամ շեշտել է, որ թեեւ ՀՀ -ն ունի չլուծված բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ՝ առաջնայինը զինվորների առողջության եւ անվտանգության հարցերն են:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ առաջարկներին, պատրաստակամություն հայտնել քննարկել եւ լրամշակել նախագիծը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում: Ըստ նախագծի՝ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա հանքախյուս, ինչը տարեկան ավելանում է 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար բնապահպանական մեծ խնդիր է: Ծրագիրն իրականացնելու է «Ալյոտիգե» ՍՊԸ-ն՝ տարեկան վերամշակելով 12.5 մլն տոննա հանքախյուս: Նախատեսվում է կառուցել նաեւ կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ: Որպես հումք օգտագործվելու է պոչամբարի հանքախյուսը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Գարեգին Նուշիկյանը՝ առաջարկելով գործընկերներին դրական մոտեցում ցուցաբերել օրենքի նախագծի վերաբերյալ:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորներ Արմեն Կարապետյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Խոսրով Հարությունյանը, Թեւան Պողոսյանը, Հեղինե Բիշարյանը:

Նրանք անդրադարձել են ծրագրի միջոցով տնտեսական խնդիրների լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ծրագրի ռիսկայնությանը, կազմակերպությանը հարկային արտոնությունների տրամադրման եւ նոր պոչամբարների կառուցման նպատակահարմարությանը, օրենքի նախագծի վիճահարույց դրույթներին:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստերի ընթացքում:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանն ավարտել է աշխատանքը:


11.06.2015
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվել է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովնե...

11.06.2015
Ասուլիս խորհրդարանում
Հունիսի 11-ին «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված մամուլի ասուլիս: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ Քաղաքացիական հասարակության օրն ԱԺ-ում նշելն արդեն ավանդույթ է դարձել, ...

11.06.2015
ԱԺ փոխնախագահը հանդիպել է ձեռներեց կանանց հետ
Հունիսի 11-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ են այցելել «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի մասնակիցները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, հետեւել նիստերին, պատգամավորների օրենսդրական գործունեությանը, ապա հանդիպել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգա...

11.06.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Հանս Հորբախի եւ Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետ Դաֆնե Բերգսմայի հետ: Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետն ու դեսպանը հետաքրքրված էին Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստ...

11.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի դեսպանին
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Դեսպանը նշել է, որ իր այցի նպատակն է Լատվիայի՝ Եվ...

11.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբին
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտն...

11.06.2015
Հանդիպումներ խորհրդարանում
Հունիսի 11-ին չորսօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիի, խմբի անդամներ Ռոբերտ Բեգլարյանի, Կարեն Խանլարիի, Յունաթան Բեթ Քելիայի, Ղասեմ Ահմադի Լաշեքի եւ Շահլա Միր Գոլավի Բայաթիի հետ հանդիպել են Հայաստան-Իրան բարեկամական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am