Տպել
11.06.2015
ԱԺ փոխնախագահը հանդիպել է ձեռներեց կանանց հետ
1 / 2

Հունիսի 11-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ են այցելել «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի մասնակիցները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, հետեւել նիստերին, պատգամավորների օրենսդրական գործունեությանը, ապա հանդիպել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգամավորներ Կարինե Պողոսյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հետ: Շուրջ մեկ ժամ տեւած քննարկումն ընթացել է ջերմ ու կառուցողական մտքերի փոխանակման մթնոլորտում: Տեղեկացնենք, որ հունիս 8-ից 10-ը մայրաքաղաքում անցկացվել էր «Կանանց ձեռներեցության երեւանյան շաբաթ», որտեղ ելույթով հանդես էր եկել նաեւ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդարանի փոխնախագահը մասնակիցներին ողջունելով արդեն ԱԺ-ում՝ կարեւորել է նման ֆորումների անցկացումն ու ձեռնարկատիրության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ տնտեսության այդ ճյուղը մշտապես կարիք ունի կառավարման նոր մեխանիզմների համալրման: Նա եւս մեկ անգամ իր գոհունակությունն է հայտնել երկրում կին ձեռներեցների արձանագրած հաջողությունների վերաբերյալ եւ հավելել, որ այսօր ՀՀ իշխանությունների կողմից կա ընդգծված քաղաքականություն՝ աջակցելու եւ սատարելու սկսնակ կին գործարարներին: Այդ ամենն իրականացվում է բիզնեսի ճիշտ կազմակերպման ու կառավարման ուղղությամբ համապատասխան խորհրդատվությամբ, ինչպես նաեւ տրամադրվում է վարկային աջակցություն: Արժեւորելով կնոջ դերը հայ իրականության մեջ՝ Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ այսօր մեր երկրի տնտեսության զարգացման գործում շոշափելի արդյունքներ են գրանցում հատկապես կանայք:

Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, անդրադառնալով ձեռնարկատիրական հմտություններին եւ կառավարման մեխանիզմներին, փաստել է, որ առաջիկայում կմշակվի ծրագիր, ինչը թույլ կտա ձեռնարկատիրական մտածողության մշակույթը քաղաքացիների շրջանում արմատավորել վաղ տարիքից: Խորհրդարան այցելած շուրջ 40 մասնակիցներին Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է նաեւ ԱԺ կառուցվածքը, խոսել մշտական հանձնաժողովների , ծավալվող օրենսդրական գործունեության եւ նիստերի վարման կարգի վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Ասատրյանը ԱԺ փոխնախագահին համաժողովի կողմից հանձնել է վկայագիր, որում մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնում Հերմինե Նաղդալյանին՝ ցուցաբերած աջակցության եւ նվիրումի համար: Տպավորիչ հանդիպումն ամբողջացել է նիստերի դահլիճում՝ խորհրդանշական լուսանկարմամբ:


11.06.2015
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվել է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովնե...

11.06.2015
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ա...

11.06.2015
Ասուլիս խորհրդարանում
Հունիսի 11-ին «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված մամուլի ասուլիս: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ Քաղաքացիական հասարակության օրն ԱԺ-ում նշելն արդեն ավանդույթ է դարձել, ...

11.06.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Հանս Հորբախի եւ Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետ Դաֆնե Բերգսմայի հետ: Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետն ու դեսպանը հետաքրքրված էին Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստ...

11.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի դեսպանին
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Դեսպանը նշել է, որ իր այցի նպատակն է Լատվիայի՝ Եվ...

11.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբին
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտն...

11.06.2015
Հանդիպումներ խորհրդարանում
Հունիսի 11-ին չորսօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիի, խմբի անդամներ Ռոբերտ Բեգլարյանի, Կարեն Խանլարիի, Յունաթան Բեթ Քելիայի, Ղասեմ Ահմադի Լաշեքի եւ Շահլա Միր Գոլավի Բայաթիի հետ հանդիպել են Հայաստան-Իրան բարեկամական...