National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
1 / 3

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ողջունելով հուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ յուրաքանչյուր փաստաթղթի, հատկապես, եթե այն վերաբերում է ստանձնած պարտավորություններին եւ դրանց կատարմանը:

Գալուստ Սահակյանը, կարեւորելով Հայաստանում ընթացող բարեփոխումները, նշել է, որ ներկայում Եվրախորհրդի հետ համատեղ մշակվում է նոր՝ 2015-2017թթ. գործողությունների ծրագիր, որում, նշված ուղղություններից բացի, Հայաստանի առաջարկով, նախատեսված է համագործակցություն այլ ոլորտներում :

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացում Հայաստանը սերտորեն համագործակցում է Վենետիկի հանձնաժողովի հետ, որը դրական եզրակացություն է տվել հայեցակարգի վերաբերյալ: ԱԺ նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկները մշակվում են հանրային քննարկումների ներքո: Խոսելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների գործընթացից՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այն իրականացվում է մեր երկրի պարտավորություններին համահունչ:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ԱԺ նախագահը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Գալուստ Սահակյանը հավելել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել սառեցված հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, քանի որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը լիազորված չէ զբաղվելու հակամարտություններով:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն Հայաստանի իշխանությունների մշտական ուշադրության ներքո է. այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի մասնագիտացված կառույցների շրջանակներում իրականացվող աշխատանքը, որոնց հետ Հայաստանն ակտիվ համագործակցում է:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաեւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:


10.06.2015
Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ: Զեկուցողների նպատակն էր լսել խորհրդարանականների տեսակետները ՀՀ սահմանադրական բարեփոխումների, դրանց արդ...

10.06.2015
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 10-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, Թեւան Պողոսյանը, Աղվան ...

10.06.2015
ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքացիական հասարակության օրը ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը` ի նպաստ առավել մասնակցային օրենսդրական գործընթացի
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկի «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը (ՔՀ օր ԱԺ-ում): Միջոցառումն իրականացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ...

10.06.2015
ՉԺՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջին, պատվիրակության անդամները, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ հունիսի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք ծ...

10.06.2015
Ծառատունկ խորհրդարանի այգում
ԱԺ այգու ծառերի թիվն ավելացավ եւս մեկով։ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջին, պատվիրակության անդամները, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատգամավորները հունիսի 10-ին խորհրդարանի այգու «Հիշողո...

10.06.2015
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները խորհրդարանում
Հունիսի 10-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ: Զեկուցողները նպատակ ունե...

10.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգու...

10.06.2015
Հանդիպում ԲՀԿ խմբակցությունում
Հունիսի 10-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ: Հանդիպման ընթացքում խմբակցության ղեկավա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am