ԱԺ այգու ծառերի թիվն ավելացավ եւս մեկով։ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջին, պատվիրակության անդամները, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատգամավորները հունիսի 10-ին խորհրդարանի այգու «Հիշողության պուրակում» տնկել են հայ-չինական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի։